Ռ.Քոչարյան. Չկարգավորված հակամարտությունները խանգարում են տարածաշրջանի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ելույթ ունենալով փետրվարի 8-ին Շվեդիայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտում, Եվրամիությանը հորդորել է «խրախուսել բարեփոխումների ներդաշնակությունը եւ նրանց ընդհանուր ուղղվածության ձեւավորումը Հարավային Կովկասի երկրներում»: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հենց այդպիսին է նա տեսնում Հարավային Կովկասում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործնական կիրառումը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «չկարգավորված հակամարտությունները եւ բարեփոխումների հանդեպ հավատարմության տարբեր աստիճանները կասեցնում են տարածաշրջանի զարգացումը»: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ «հակամարտությունների կարգավորման ամենակարճ ճանապարհն ընկած է համագործակցության եւ շփումների ընդլայնման միջով, եւ մենք պատրաստ ենք գործնական քայլերի այդ ուղղությամբ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---