6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորում. Օր 2-րդ

6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորում. Օր 2-րդ

PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքներն է շարունակում երեկ մեկնարկած 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կազմակերպիչ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ԴիջիԹեք-ի 1-ին օրվա միջոցառումներից առանձնացրեց Սինգապուրի ներկայացուցչության հետ քննարկումները` ՏՏ զարգացման նրանց փորձը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունների մասին:

Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը դեռ երեկ, բացման արարողության ժամանակ էր առաջարկել ուշադիր հետևել Սինգապուրի փորձի ներկայացմանը` նշելով, որ նրանք մեծ ձեռքբերուներ և իսկապես ներկայացնելու բան ունեն:

«Իսկ այսօր մենք ունենալու ենք ոչ պակաս հետաքրքիր և կարևոր քննարկումներ: Հատկապես ուշագրավ կլինեն Էլեկտրոնային առևտրի շուրջ և տեխնոպարկերի ու ինկուբատորների դերը արդյունաբերական, ռեգիոնալ զարգացման հարցում: Հաշվի առնելով Ստեփանակերտում, Վանաձորում, Գյումրիում մեր առաջիկա հնարավորությունները», - ասաց Կարեն Վարդանյանը:

6-րդ ԴիջիԹեք-ի ընթացքում իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը ևս մեկ օր հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայություններ և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am,IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy,Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ:

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---