Այսօր արմատախիլ արված ծառերի տեղում երկհարկանի շինություն է կառուցվում

Այսօր արմատախիլ արված ծառերի տեղում երկհարկանի շինություն է կառուցվում

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Դավիթաշեն 46/3 հասցեում պտղատու ծառեր են հատվել: Տեղի ունեցածի առնչությամբ թաղապետարանից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ այդ վայրում շինարարություն է կատարվում, դա մասնավոր տարածք է և կառուցապատողը թուլտվություն ունի ու ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է անում:

Նշված հասցեի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ու հայտնել են, որ այդ տարածքում կառուցվում է երկհարկանի շինություն, ինչի պատճառով էլ արմատախիլ են արվել ծառերը:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն քարտուղար Դավիթ Սանասարյանն այս հարցով դիմել է քաղաքապետին: Սանասարյանի նամակում, մասնավորապես ասված է.

«Արդյոք շինթույլտվություն տալուց առաջ քննարկում տեղի ունեցե՞լ է շրջակա շենքերի բնակիչների հետ:

Պահպանվե՞լ են քաղաքաշինական նորմերը, հատկապես կապված լուսավորության խնդրի հետ:

Որքան հիշում եմ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք Ձեր ելույթներում նշում էիք, որ թույլ չեք տալու, որ քաղաքում կտրվի նույնիսկ մեկ ծառ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում վերընշված տարածքում, հակասում է Ձեր նախընտրական խոստմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտվում է այլոց իրավուքները, առաջարկում եմ անվավեր ճանաչել շինթույլտվությունը և դադարեցնել ծառահատումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---