ԵՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բուհի հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից

ԵՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բուհի հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու փաստի առթիվ այսօր քրեական գործ է հարուցվել:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը ի պատասխան բազմաթիվ հարցումների, տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ չարաշահումները հայտնաբերվել են ԵՊՀ ղեկավարության և մասնավորապես ԵՊՀ ռեկտորի, գլխավոր հաշվապահի և այլ անձանց ջանքերով և ԵՊՀ-ի կողմից համապատասխան հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

«ԵՊՀ-ն ունի ավելի քան 18.000 ուսանող և ուսման վարձերի գանձումն ինքնին բավականին ծավալուն, բազմափուլ և անընդհատ գործընթաց է. համալսարանի կողմից տրամադրվում են զեղջեր, վճարումները կատարվում են մի քանի փուլերով, կանխիկ և անկանխիկ, ուսանողներին թույլատրվում է վճարել սահմանված ժամկետից ուշ, տարկետման մեջ գտնվող ուսանողների վճարները հետաձգվում են և այլն: Այս գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահանջում է երկարատև և մանրակրկիտ հետևողական աշխատանք: Չարաշահումները թույլ տված անձինք փոփոխություններ են կատարել համապատսխան համակարգչային ծրագրում: Երևանի պետական համալսարանը մշտապես համագործակցում է ԶԼՄ-ների հետ և այս պահին կոչ ենք անում մեր գործընկերներին մինչև քննության ավարտը ձեռնպահ մնալ ԵՊՀ հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից»,-ասված է հաղորդագրության մեջւ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---