Որոշ մթերողների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել

Որոշ մթերողների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել

PanARMENIAN.Net - Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բարձրացվեց համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվեց, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:

Առանձին քննարկվեց նաև մարզերում Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորեց ստուգումների արդյունքները ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները:

Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին գյուղմթերքի իրացման իրավիճակի վերաբերյալ: Նշվեց, որ որոշ մթերող կազմակերպությունների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ մասին կտեղեկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---