Ն. Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա սովորական առևտուր է

Ն. Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա սովորական առևտուր է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկնաբանում է որպես սովորական առևտուր: Այս մասին նա այսօր ասաց Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտադրողներից ու մատակարարներից մեկն է և զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ: Դա բիզնես է, շուկա, այլ հարց է, որ ոչ ՀԱՊԿ անդամ երկներին զենք վաճառելիս, այս դեպքում՝ Ադրբեջանին, մեք առաջին հերթին առաջնորդվում ենք տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքով և այդ սկզբունքն էլ գործարքի ժամանակ հաշվի է առնվել »,-ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Հարցին, թե այս գործարքից հետո ինչով կփոխհատուցի Ռուսաստանը Հայաստանին, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Ռուսաստանն արդեն փոխհատուցում է` և բավական ուժեղ ու ակտիվ: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան, որը կոչված ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայ-թուրքական սահմանը հայ սահմանապահների հետ հսկում են նաև ռուսները: Դա էական ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման հարցում»:

Նիկոլայ Բորդյոժան այս համատեքստում ընդգծեց, որ Հայաստանը ՀԱԿՊ-ի ակտիվ անդամ է և անվտանգության ապահովման համար ցանկացած պահի իրավունք ունի ստանալ օգնություն կազմակերպության անդամ պետություններից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---