Գենրի Քիսինջեր. Ամերիկյան ԶԼՄ-ները ճշմարտությունը չեն ասում Սիրիայի իրադարձությունների մասին

Գենրի Քիսինջեր. Ամերիկյան ԶԼՄ-ները ճշմարտությունը չեն ասում Սիրիայի իրադարձությունների մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան ԶԼՄ-ները ճշմարտությունը չեն ասում Սիրիայի իրադարձությունների մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Գենրի Քիսինջերը, հայտնում է Press TV-ն:

«Ամերիկյան մամուլում սիրիական իրադարձությունները նկարագրում են հակամարտությունը ժողովրդավարության ու բռնատիրության միջև, և բռնակալը սպանում է իր ժողովրդին: Մենք հնարավորություն ունենք պատժելու նրան: Սակայն դա այն չէ, ինչ կատարվում է իրականում»,-ասել է նա:

«Այժմ քաղաքացիական պատերազմ է կրոնական խմբերի միջև»,-ասել է նա: Իր մյուս ելույթում Քիսինջերն ասել է, որ կգերադասեր Սիրիան տեսնել մասնատված ինքնավար տարածաշրջաններով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---