29 հունիսի 2013 - 11:38 AMT
Շիմոն Պերես. Իսրայելում մեծամասնությունը հավանություն կտա Պաղեստինի պետության ստեղծմանը

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իսրայելում մեծամասնությունը հավանություն կտա Պաղեստինի պետության ստեղծմանը: «Աբու Մազենը լուրջ գործընկեր ունի և մենք լուրջ գործընկեր ունենք,-ասել է Պերեսը: -Բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորել բանակցությունների ժամանակ: Իսկ այժմ բարենպաստ մթնոլորտ է ձևավորվել նրանց համար»:

ԱՄՆ պետքարտուղարն Ամմանում մամլո ասուլիս կանցկացնի, որտեղ կամփոփի տարածաշրջանում դիվանագիտության հերթական փուլի արդյունքները, հայտնում է 9tv.co.il-ը: