Կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 6,3 տոկոսով

Կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 6,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 6 235,9 հազար լիտր կոնյակ, ինչը 6,3 տոկոսով պակաս է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (6 654,3 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 3 202,8 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից (3 050 հազար լ) 5 տոկոսով:

Բացի այդ, 2013-ի հունվար-մայիսին արտադրվել է 1 982,2 հազար լիտր գինի 2012-ի 1 597,3 հազար լիտրի փոխարեն (24,1տոկոս աճ): Շամպայն գինիների արտադրությունն աճել է 3,3 անգամ` կազմելով 97,3 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-մայիսին կազմել է 15 549,6 հազար լիտր, ինչը 45,5տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից 10 686,7):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---