Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է. Վահագն Չախալյանը պնդում է, որ մեղադրանքի հիմքեր չկան

Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է. Վահագն Չախալյանը պնդում է, որ մեղադրանքի հիմքեր չկան

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, երկու ամսով կալանավորել է՝ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վահագն Չախալյանը: Նա նշեց, որ Արմեն Չախալյանին խուլիգանություն կատարելու մասին մեղադրանք են ներկայացրել:

Նրա խոսքով` Արմեն Չախալյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, սակայն առանց փաստական հիմքերի դատարանը նման որոշում է կայացրել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մի քանի րոպեով տեսակցել է եղբոր հետ, նրան ծեծել են և դեմքին վնասվածքներ են եղել: Արմեն Չախալյանը դատարանին հայտնել է, որ այդ վնասվածքները նա ստացել է ձերբակալութան ժամանակ և պետք է հետաքննություն իրականացվի:

«Արմենը պատմեց, որ հարցաքննության ժամանակ իրեն գործի հետ կապված որևէ հարց չեն տվել: Հետաքրքրվել են, թե ինչով է զբաղվում, ես ինչով եմ զբաղվում: Քննչական մարմինը որևէ փաստ չի հավաքել, մենք ավելի շատ հիմքեր ենք հավաքել»,- ասաց Վահագն Չախալյանը և հույս հայտնեց, որ անաչառ քննություն կլինի և իրականությունը կպարզվի: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը, իսկ Արմենի միակ մեղավորությունն այն էր, որ գնացել է այդ միջադեպի վայրը:

Նա նշեց, որ Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայիս իշխանություններին ձեռնտու չեն, սակայն ինչ-որ գործընթացներ են գնում Ջավախքում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---