1 հուլիսի 2013 - 19:08 AMT
ՀՀ նախագահն ու Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ: