Եգիպտոս. 30 սպանված և հարյուրավոր վիրավորներ գիշերվա ընթացքում

Եգիպտոս. 30 սպանված և հարյուրավոր վիրավորներ գիշերվա ընթացքում

PanARMENIAN.Net - Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության, պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների հրահրած անկարգությունների հետևանքով գիշերվա ընթացքում սպանվել է 30 մարդ: Վիրավորների քանակը հասնում է հարյուրավորների: «Մենք չենք հեռանա փողոցներից, մինչև որ Մուրսին նորից իշխանության չգա»,-հայտարարում են «Մահմեդական եղբայրները»:

Զինվորականների այն հայտարարությունը, որ ընդդիմությանը իրավունք կվերապահվի ազատ արտահայտելու իր կամքը և «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Բադիայի ազատ արձակումը խաղաղեղցնող ազդեցություն չունեցան: «Մենք չենք հեռանա փողոցներից, մինչև որ Մուրսին նորից իշխանության չգա»,-հայտարարում են «Մահմեդական եղբայրները»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---