Մուհամեդ Մուրսիին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Մուհամեդ Մուրսիին մեղադրում են պետական դավաճանության մեջ

PanARMENIAN.Net - Իշխանությունից հեռացված Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսին գործել է սեփական երկրի քաղաքացիների շահերին հակառակ: Այդ մասին ասվում է հայտնի եգիպտացի ազատական քաղաքական գործիչ Մամդուհ Համզայի հայտարարության մեջ: Նա դիմում էր ներկայացրել Եգիպտոսի Գլխավոր դատախազություն՝ մեղադրելով նախկին նախագահ Մուրսիին և «Մահմեդական եղբայրների» ղեկավարությանը պետական դավաճանության մեջ: Համզայի տեղեկատվությամբ, իսլամիստները զենք են մատակարարել և նպաստել են, որ ՀԱՄԱՍ-ի անդամները Եգիպտոսի քաղաքացիություն ստանան: Բացի այդ, ըստ նրա, Մուրսին ու նրա կողմնակիցները սադրանքներ էին նախապատրաստում Եգիպտոսի քաղաքացիների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---