8 հուլիսի 2013 - 15:59 AMT
Microsoft-ը կփակի հեռուստացույցի միջոցով Ինտերնետ դուրս գալու ծառայությունը

Microsoft կորպորացիան հայտարարել է, որ փակում է MSN TV հեռուստացույցի միջոցով Ինտերնետ դուրս գալու ծառայությունը: Հեռուստացույցը ձեռք էր բերվել 425 մլն դոլարով 1997թ., ասվում է ծառայության կայքում:

WebTV ծառայությունը, որը հետո վերանվանվեց MSN TV, ստեղծվել է 1996 թվականին: Չնայած, որ կորպորացիան որոշել է փակել MSN TV-ն, այնուամենայնիվ հեռուստացույցի միջոցով ինտերնետ հասանելիության ապահովումը գերակա է մնում արտադրողների շրջանում: Այսպես կոչված Smart TV՝ «խելացի» հեռուստացույցները, որոնք ինտերնետ մուտք գործելու հնարավորութուն ունեն, արտադրում են LG, Samsung, Philips ընկերությունները, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: