Լոնդոնում բացվել է դասական երաժշտության BBC Proms ավանդական ամառային փառատոնը

Լոնդոնում բացվել է դասական երաժշտության BBC Proms ավանդական ամառային փառատոնը

PanARMENIAN.Net - Լոնդոնում բացվել է դասական երաժշտության BBC Proms ավանդական 119-րդ ամառային փառատոնը, որը համարվում է խոշորագույնն աշխարհում: Մոլորալի լավագույն ռեժիսորների և կոլեկտիվների 92 ելույթներից բաղկացած համերգաշարը կտևի գրեթե 2 ամիս և կավարտվի կուլմինացիոն «Վերջին երեկոյով»:

Յուրաքանչյուր համերգին Լոնդոնի հայտնի «Ռոյալ Ալբերտ Հոլում» հանրության համար կան նաև մատչելի, կանգնելու համար նախատեսված տեղեր մեկ տոմսի համար 5 ֆունտ արժողությամբ:

Փառատոնն անց է կացվում 1895 թվականից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---