13 հուլիսի 2013 - 11:59 AMT
«Վեցնյակը» տեղյակ չէ, թե ով է ներկայացնելու Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

Միջազգային միջնորդների «վեցնյակը» տեղյակ չէ, թե ով է ներկայացնելու Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում նախագահական ընտրություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե ով է լինելու բանախոսը Իրանի կողմից»,-ասել է դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: «Վեցնյակի» քաղտնօրենները հուլիսի 16-ին կհավաքվեն Բրյուսելում, քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: