Ղրղզստանում աշխատանքն է սկսել ՇՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովը

Ղրղզստանում աշխատանքն է սկսել ՇՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի Չոլպոն Ատա քաղաքում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի գագաթաժողովը: ԱԳՆ ղեկավարները փաստաթղթեր են պատրաստում երկու ամսից Բիշքեկում կայանալիք ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովի համար:

«Այսօրվա ՇՀԿ ԱԳՆԽ նիստը Բիշքեկի գագաթաժողովի նախապատրաստման կարևորագույն փուլերից է: ԱԳՆԽ քննարկմանն են ներկայացվել ամփոփիչ փաստաթղթերի փաթեթն ու Բիշքեկի հռչակագրի բովանդակային մասը: Գտնում եմ, որ փաստաթուղթը շատ բովանդակալից է»,-ասել է Ղրղզստանի ԱԳՆ ղեկավար Էրլան Աբդիլլաևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---