Հակամենաշնորհային մարմինը հետևել է գնաճին գազալցակայաններում

Հակամենաշնորհային մարմինը հետևել է գնաճին գազալցակայաններում

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ գազի գնի բարձրացման մասին որոշումը, որի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախաձեռնեց դիտարկման գործընթացը գազալցակայաններում՝ չսպասելով բողոքների:

Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, դիտարկման արդյունքում պարզվել է, որ դիսպենսերային ռեժիմով աշխատող լցակայաններում 1 խմ գազի գինը աճել է նախկին 180-185 դրամից մինչև 185-190 դրամ, իսկ մեխանիկական ռեժմով աշխատող լցակայաններում աճը կազմել է մինչև 200 դրամ 1 խմ համար նախկին 180-185 դրամի դիմաց: Միաժամանակ գրանցվել են նաև դեպքեր, երբ, օրինակ, մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում 1կմ համար գանձել են 230 դրամ: Այս առնչությամբ հակամենաշնորհային մարմնում հավելեցին, որ դիտարկումից 2 օր անց գնագոյացումն այդ լցակայաններում կարգավորվել է և գինը կազմել է 200 դրամ 1 խմ համար:

ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց, որ ամսական 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը կկազմի 156 հազար դրամ, յուրաքանչյուր 1000 խմ դիմաց նախկին 132 հազարի փոխարեն: Նոր սակագինն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---