MERCOSUR հետ է կանչում մի շարք եվրոպացի դեսպաններին

MERCOSUR հետ է կանչում մի շարք եվրոպացի դեսպաններին

PanARMENIAN.Net - Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների նախագահները որոշում են կայացրել խորհրդատվությունների համար իրենց դեսպաններին Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից ու Պորտուգալիայից հետ կանչելու վերաբերյալ: Սա պատասխան է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպին, երբ նրան թույլ չտվեցին թռչել որոշ եվրոպական երկրների օդային տարածքով: Լատինական Ամերիկայի պետությունների ներկայացուցիչները Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը համարում են միջազգային իրավունքի խախտման դրսևորում: Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին այն լատինամերիկյան երկրներին, որոնք քաղաքական ապաստան առաջարկեցին ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---