Հակամենաշնորհային մարմինը կպարզի, թե ինչու են թանկացել հյութերն ու գարեջուրը

Հակամենաշնորհային մարմինը կպարզի, թե ինչու են թանկացել հյութերն ու գարեջուրը

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գնաճ է արձանագրել գազավորված ըմպելիքների, հանքային ջրերի ու գարեջրի շուկաներում:

Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, հուլիսի 7-ին մինչև 30 դրամ գնաճ է գրանցվել այդ շուկաներում:

Հուլիսի 1-ից Հայաստանում գարեջրի ու ըմպելիքների բոլոր արտադրողները պետք է գրանցեն իրենց ողջ արտադրությունը: Դա ուղղված է տնտեսվարողներին «ստվերից» դուրս բերելուն: Սակայն դրոշմապիտակի առկայությունը շշերի վրա, որի գինը 3,5 դրամ է, չպետք է ազդեր գնագոյացման վրա:

Հակամենաշնորհային մարմինը նախօրեին ծանուցում է ուղարկել տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գերակա դիրք ունեն այդ շուկաներում, որպեսզի նրանք գների բարձրացման հիմնավորում ներկայացնեն: Ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև սեփական վերլուծությունը հաշվի առնելով, հանձնաժողովը որոշում կկայացնի տնտեսվարողների կողմից հնարավոր անբարեխիղճ վարքի և մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---