Հայաստանը Բուլղարիայի վեհաժողովում չի սատարել Թուրքիայում ՕԽ-2020-ի անցկացմանը

Հայաստանը Բուլղարիայի վեհաժողովում չի սատարել Թուրքիայում ՕԽ-2020-ի անցկացմանը

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասաց, որ Բուլղարիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ընթացքում Հայաստանը հրաժարվել է սատարել 2020 թվականի Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելուն:

«Մեզանից բացի բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել այդ առաջարկությանը: Մենք համարում ենք, որ Օլիմպիական խաղերը ոչ միայն սպորտի տոն են, այլ նախ և առաջ` խաղաղության և համաձայնության: Իսկ մենք խաղաղություն և համաձայնություն չենք տեսնում Թուրքիայում»,- նշեց նա:

Նրա խոսքով, Թուրքիան դեռ շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչև ևս չէր կարող թույլ տալ, որ իրենք սատարեին այնտեղ խաղերի անցկացմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---