«Ավելի մաքուր Երևանը» սանմաքրման աշխատանքներ է կազմակերպվել «Կարմիր բլուրում»

«Ավելի մաքուր Երևանը» սանմաքրման աշխատանքներ է կազմակերպվել «Կարմիր բլուրում»

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանի տարածքում:

Մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավորներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաև վետերաններն ու ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ:

Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կարլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլև այդպիսով փոքր, բայց շատ կարևոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---