Տարոն Մարգարյանն այցելել է «Ոսկե Ծիրանի» ծրագրի շրջանակում բացված ցուցահանդես

Տարոն Մարգարյանն այցելել է «Ոսկե Ծիրանի» ծրագրի շրջանակում բացված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր «Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը:

Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Հայ մեծանուն վարպետների գործերի կողքին ներկայացված էին նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Մեկ հարթակի վրա ներկայացված բարձրարժեք գործերի շարքում էին հայ մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ժանսեմի, Գառզուի, Բաշինջաղյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---