Էդուարդ Շարմազանովն այցելել է Բելառուսի Բրեստի մարզ

Էդուարդ Շարմազանովն  այցելել է Բելառուսի Բրեստի մարզ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցել մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ:

Երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ և որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին:

Կոնստանտին Սումարի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-բելառուսական միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Սյունիքի եւ ԲՀ Մինսկի մարզերի միջև համագործակցության մեկնարկին, ինչպես նաեւ ՀՀ Արարատի և ԲՀ Բրեստի մարզերի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:

Կողմերը նկատել են, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, և երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի և Բելառուսի միջև առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայրենական Մեծ պատերազմի ամենահերոսական էջերից մեկին`Բրեստի ամրոցի պաշտպանությանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` իրենց անուններն են անմահացրել նաև բազմաթիվ հայորդիներ:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---