25  13.07.13 - «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի փակումը

10-րդ «Ոսկե ծիրանը» փակվեց. Գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսորրի «Պարունակներ»-ը

10-րդ «Ոսկե ծիրանը» փակվեց. Գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսորրի «Պարունակներ»-ը

PanARMENIAN.Net - 10-րդ երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը փակվեց: Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» ֆիլմը. ռեժիսորը փակման արարողությանը ներկա չէր, քանի որ արդեն մեկնել էր: Երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրանը», ստացավ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ»-ը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:

Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակը հասավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմի:Մրցույթում նաև հատուկ մրցանակ կար, որին արժանացավ «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմը:Հայկական համայնապատկերի «Ոսկե ծիրանը» հասավ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմին: «Արծաթե ծիրանին» արժանացավ Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութում գլխավոր մրցանակը Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» ֆիլմինն էր:ժյուրիի հատուկ մրցանակների արժանացան Լուկաշ Օստալսկու «Մայրը», Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը»: Ժյուրիի խրախուսական մրցանակներ ստացավ նաև Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը»: FIPRESCI ժյուրիի մրցանակի արժանացավ Սալեմ Սալավաթի «Վերջին ձմեռը», Էկումենիկ ժյուրիինը` Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմը:

Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձություն»-ը խրախուսական մրցանակ ստացավ:Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը ստացավ Թամարա Ստեփանյանի «Անթեղ»-ը, իսկ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունը» սատացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ:

Ի դեպ,Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Մրցանակները հանձնելուց հետո փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ու ՎիվաՍելլ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 10-րդ հոբելյանական փառատոնը փակված հայտարարեցին, իսկ 11-րդի աշխատանքները` բացված:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---