Սնոուդենին արտահանձնելու կոչով ԱՄՆ-ն դիմել է 5 երկրի

Սնոուդենին արտահանձնելու կոչով ԱՄՆ-ն դիմել է 5 երկրի

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ նահանգները հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին արտահանձնելու կոչով դիմել է 5 երկրի՝ Հոնկոնգ, Վենեսուելա, Բոլիվիա և Իսլանդիա և Իռլանդիա,այս տեղեկատվությունը հրապարակել է Wikileaks-ը Twitter-ում:

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցն այժմ գտնվում է Ռուսաստանի «Շերեմետեվո» օդանավակայնի տարանցիկ գոտում, նա չի կարող լքել օդանավակայանը, քանի որ նրա անձնագիրն անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, ինչը միջազգային սկանդալի պատճառ է դարձել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---