«Ժառանգություն». Գների աճով իշխանությունները փորձում են լրացնել ընտրությունների ժամանակ ծախսած միջոցները

«Ժառանգություն». Գների աճով իշխանությունները փորձում են լրացնել ընտրությունների ժամանակ ծախսած միջոցները

PanARMENIAN.Net - Ուղեվարձի թանկացումը Երևանի քաղաքապետարանի հերթական կոպիտ սխալն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ նրա, քաղաքապետարանը պետք է հաշվի նստի քաղաքացիների շահերի հետ, հատկապես, երբ խոսքը գնում է հասարակական նման հնչեղություն ունեցող հարցի մասին: Սանասարյանը հիշեցրել է նաև, որ նախկինում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում էր, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, և դա հերթական անգամ վկայում է, թե որքան են «իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում»:

Իր հերթին «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Երևանը քաղաքապետ չունի. «Մենք դիմում ենք Երևանի քաղաքապետին, սակայն Տարոն Մարգարյանը չի պատասխանում մեր նամակներին ու ելույթ չի ունենում քաղաքացիների առջև պարզաբանումներով»:

Պատասխանելով «Չենք վճարի 150 դրամ» ակցիայի ակտիվիստների բողոքների մասին հարցին՝ Սաֆարյանը նշեց, որ «ոչ մի պայքար անհետևանք չի անցում»: Իսկ գների բարձրացումը նա կապեց անցած ընտրությունների հետ, երբ միլիարդներ ծախսվեցին, և հիմա պետությունը փորձում է հատուցել ծախսերը:

Հուլիսի 20-ից ուղեվարձը հասարակական տրանսպորտում Երևանում դարձավ 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն:

Հարկ է նշել, որ մարտի 28-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ հասարակական տրանսպորտում ուղեվարձի բարձրացում չի լինի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---