Էրդողանը սպառնում է դատի տալ The Times ամսագրին

Էրդողանը սպառնում է դատի տալ The Times ամսագրին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է դատի տալ անգլիական The Times ամսագրին բաց նամակի հրապարակման համար, որտեղ իր ղեկավարությունը բնորոշվում է որպես «բռնատիրական», հայտնում է BBC-ն: Նամակը, որը ստորագրել են մի շարք մտավորականներ, քննադատում է թուրք վարչապետի վերաբերմունքը 2013 թ. հունիսին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ, գրում է РБК-ն:

Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը մեղադրել է The Times-ին «թաքնված գովազդի տակ էջերը վաճառելու» մեջ:

«Մամուլը մեզ վրա ցեխ է շպրտում ու նայում, թե ինչպես է այն մեզ կպչում»,- հայտարարել է վարչապետը: Նա նաև քննադատել է նամակի հեղինակներին:

«Եթե նրաքն իրոք հավատային դեմոկրատիային, արդյո՞ք կհամարձակվեին բռնապետ անվանել մի կուսակցության ղեկավարի, ով ընտրություններում 50 տոկոսից ավելի ընտրողների ձայները է ստացել»,- հարցրել է Էրդողանը:

Թուրքական կառավարության վարած քաղաքականությունը քննադատող նամակը 30 մարդ է ստորագրել, այդ թվում՝ թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը, ամերիկյան կինոաստղեր Շոն Փենն ու Սյուզան Սարանդոնը, ռեժիսոր Դեվիդ Լինչն ու բրիտանացի պատմաբան Դեվիդ Սթարկին: Նրանք դատապարտել են ընդդիմության բողոքի ճնշումն ու համեմատել իշխանամետ մեծամասշտաբ միտինգները, որոնք կազմակերպում էր Էրդողանի կուսակցությունը, Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ժամանակների հրապարակային միջոցառումների հետ:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ակնարգությունները, որոնք հետագայում Էրդողանի վարած քաղաքականության դեմ ուղղված համաժողովրդական միտինգների վերածվեցին, առաջացան թուրքական ղեկավարության՝ պատմական շինության վայրում առևտրի կենտրոն կառուցելու ու Գեզի այգու վերանախագծման մասին որոշումներից հետո: Բողոքի ակցիաները կասեցնելու ընթացքում ավելի քան 4 մարդ մահացավ, հազարավոր մասնակիցներ ոստիկանության հետ բախումների ժամանակ վնասվածքներ ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---