Հայաստանի ՊՆ ղեկավար. Նավթադոլարները տվյալ դեպքում Ադրբեջանին չեն օգնի

PanARMENIAN.Net - «Չնայած նավթադոլարների դերը մեծ է, տվյալ դեպքում դրանք չեն օգնի: Զինադադարի տարիների ընթացքում ստեղծվել են ամուր ինժեներական շինություններ, եւ հայկական զորքերը լավ պաշտպանական դիրքեր ունեն»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանըռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական եղնակով կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությունները : Սերժ Սարգսյանը նաեւ տարակուսանք է հայտնել ադրբեջանական կողմի կտրուկ եւ հարձակողական հայտարարությունների կապակցությամբ:«Այդ հայտարություններից, կներեք արտահայտությանս համար, շանտաժի հոտ է գալիս: Եթե ադրբաջանական կողմը իրոք իր առջեւ նպատակ է դրել հարցը ռազմական ճանապարհով կարգավորել, ինչո՞ւ այդ մասին հայտնել ամբողջ աշխարհին: Նրանք ցանկանում են մեզ նախազգուշացնե՞լ, որ մենք ավելի լա՞վ պատրաստվենք: Թե՞ նրանք ցանկանում են նախազգուշացնել միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս խնդրի կամ արգելի այդպես վարվել: Այս ամենը այնքան էլ հասկանալի չէ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Տեղեկացնելով, որ Հայաստնի Զինված Ուժերի թիվը այժմ կազմում է 45 հազար մարդ, նախարարը նշեց, որ «դա շատ է 3 մլն. բնակչությամբ» հանրապետության համար, սակայն դա ստիպված ելք է, քանի որ «այսօր Հարավային Կովկասում անհանգիստ իրավիճակ է. կարգավորված չէ ղարաբաղյան հարցը, մենք հակամարտության մեջ ենք Ադրբեջանի հետ»,- հայտնում է Իտար-Տասսը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---