PanARMENIAN.Net լրատվականը փոխում է իր ձևաչափը

PanARMENIAN.Net լրատվականը փոխում է իր ձևաչափը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերից PanARMENIAN.Net ը փոխում է լուրերի պատրաստման ու տրամադրման իր ձևաչափը: Տեղական նորություններին՝ ներքաղաքական, սոցիալական, մշակութային առօրյային մենք այսուհետ առավել ուշադրություն կդարձնենք սոցիալական ցանցերի մեր էջերում, իսկ կայքում հիմնական շեշտը կդնենք արտաքին քաղաքականության, Սփյուռքի ու այլ ուշագրավ իրադարձությունների, ինչպես նաև մեր հատուկ նախագծերի վրա: 2000 թվականից ի վեր մենք հավատարիմ ենք եղել այն սկզբունքներին, որոնց հիման վրա ստեղծվել են PanARMENIAN.Net ն ու համանուն հասարակական կազմակերպությունը, ինչը շարունակելու ենք անել: Մենք կարևորում ենք լրատվության որակական չափանիշներն ու դաշտի «առողջ» զարգացումը, դեմ ենք մտավոր սեփականության գողությանը, քոփի-փեյսթերին, ռեյթինգների խարդախությանը, շփոթեցնող վերնագրերին, «սկանդալային_նկարներ_տեսնելու_համար_լայք_անելու» տիպի նյութերին ու նմանատիպ այլ հնարքների կիրառմանը: Այդ ամենը մեր արժանապատվությունից ցածր է և չի կարող դիտարկվել որպես եկամտի աղբյուր:

90-ականների վերջին մենք առաջիններից էինք, որ հայտարարեցինք` առցանց լրատվությունն ու տեղեկատվությունը պետք է լինեն անվճար և որակյալ. մենք հիմա էլ համոզված ենք, որ Հայաստանում մեդիա-կազմակերպությունը կարող է զարգանալ առանց որևէ կողմնակի ներդրումների՝ պահպանելով լուսաբանվող թեմաների մակարդակը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---