ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը:

«Ջեյմս Ուորլիկը առաջնակարգ դիվանագետ է,և ես համոզված եմ, որ նա հրաշալի կաշխատի այս պատասխանատու պաշտոնում», -հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նրա խոսքով՝ Ուորլիկը Եվրոպայում և Եվրասիայում աշխատելու մեծ փորձ ունի: Քերին միաժամանակ նշել է, որ որ ԱՄՆ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շահագրգռված է որ հակամարտող կողմերը հասնեն խնդրի խաղաղ և երկարատև լուծման: Նա նաև հիշեցրել է, որ հունիսի 18-ին Ղարաբաղյան հակամարտության կողմերին նման կոչ են արել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարները.

«Նրանք իրենց համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ են արել նոր ուժերով կենտրոնանալ այն հարցերի լուծման վրա, որոնք դեռ բաց են, բացի այդ նրանք շեշտել են, որ իշխանությունները սեփական ժողովրդին խաղաղության պետք է նախապատրաստեն, ոչ թե պատերազմի»:

Նշենք, որ Ուորլիկը նախկինում եղել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով: Նա նոր պաշտոնում աշխատանքի կանցնի սեպտեմբերից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---