«Փարկինգ Սիթի Սերվիս». Երևանի բոլոր փողոցները կարմիր գծանշումներ կունենան մինչև 2014-ի ավարտը

«Փարկինգ Սիթի Սերվիս». Երևանի բոլոր փողոցները կարմիր գծանշումներ կունենան մինչև 2014-ի ավարտը

PanARMENIAN.Net - Երևանում վճարովի կայանատեղիների կարմիր գծանշումներ լինելու են բոլոր վարչական շրջաններում: Այս պահին աշխատանքները կենտրոնում գրեթե ավարտին են մոտենում, որից հետո կսկսվեն Արաբկիրում, իսկ բոլոր փողոցները կկահավորվեն մինչև 2014թ.-ի ավարտը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն կահավորված են 8-9 փողոցներ: Նախատեսված է ստեղծել 20 000 կայանատեղի, կտեղադրվեն 5000 տեսախցիկներ, մյուս կայանատեղիները կվերահսկվեն շրջիկ մեքենաներով:

Վազգեն Հարությունյանը նշեց, որ կայանման ընթացքում եթե ավտոմեքենայի հետ ինչ-որ խնդիր լինի, օրինակ` վնասվի, ապա «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատասխանատվություն չի կրելու: «Եթե կայանատեղիներում տեղադրված լինեն տեսախցիկներ, ապա այդ ժամանակ միայն վարորդը կարող է հատուկ ընթացակարգով ստանալ ձայնագրությունը և ընթացք տալ»,- ասաց նա:

Վազգեն Հարությունյանն ընդգծեց, որ ընկերությունը տուգանքների գանձման հետ ընդհանրապես կապ չունի, և դա Երևանի քաղաքապետարանի գործառույթն է: «Ովքեր օգոստոսի առաջին երկու օրերին տուգանվել են, մինչև Տարոն Մարգարյանի համապատասխան որոշումը, որով հետաձգվել է նոր կարգի կիրառումը, վերահաշվարկի և իրավիճակը պարզելու համար պետք է դիմեն քաղաքապետարան: Դա նրանց հաշվին է, պետական տուրք է, իրենք են պատասխանատու»,- շեշտեց նա:

Ավելացնենք, որ ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության՝ վճարովի կայանատեղիները ստեղծվել են Երևանի կայանատեղիների քաղաքակիրթ գործունեությունը ապահովելու համար: Դրանց ծառայությունների կամզակերպման համար քաղաքապետրանում մրցույթ է հայտարարվել, որում հաղթել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն: Սահմանվել են նաև վճարովի կայանատեղիների սակագները: Այսպիսով՝ մինչև 5 րոպեն` անվճար, 5 րոպեից մինչև մեկ ժամ` 100 դրամ, մեկ օրը` 500 դրամ, մեկ շաբաթը`1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---