Իրանագետ. Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները

Իրանագետ. Իրանը խորությամբ  գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները

PanARMENIAN.Net - Իրանը շահագրգռված է Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները: Նման տեսակետ հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը գիտակցում է, որ Արցախից հետո հաջորդը կարող է Իրանի թրքախոս բնակչության տարածքների խնդիրը լինել»,- ասաց իրանագետը:

Ըստ Յարալյանի՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կշարունակի հայ-իրանական համագործակցության զարգացումը:

«Շատ կարևոր է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին շեշտել է այն հանագմանքը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում մշտապես պաշտպանել է Իրանի դիրքորոշումը: Հայաստանի դերը հուսադրող է»,-ասաց Ռուդիկ Յարալյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---