Սփյուռքահայ երիտասարդները մասնակցել են Երևանի երիտասարդության հարցերին առնչվող քննարկումների

Սփյուռքահայ երիտասարդները մասնակցել են Երևանի երիտասարդության հարցերին առնչվող քննարկումների

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության՝ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցների հետ։

Ներկայացնելով հանձնաժողովի նպատակը և գործառույթները, մասնավորապես` Երևանի զարգացման գործընթացում ակտիվ երիտասարդների ներգրավումն ու բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանն առաջարկել է սփյուռքահայ երիտասարդներին ևս հանդես գալ դիտարկումներով, առաջարկություններով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամառային դպրոցի մասնակից սփյուռքահայ երիտասարդների առաջարկություններում գերակշռել է իրենց բնակության քաղաքների տարբեր բնագավառներում փորձի օրինակները, մասնավորապես՝ այգի-պուրակների և համայնքային գույքի նկատմամբ հասարակական հսկողության, երթևեկության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործում և այլն։

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը և շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ամառային դպրոցի մասնակիցները պայմանավորվել են մշտապես կապ պահպանելով՝ այսուհետ ևս կազմակերպել քննարկումներ տարբեր ձևաչափերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---