Քաղաքապետարանի թեժ գծին հուլիսին 3113 հեռախոսազանգ է ստացվել

Քաղաքապետարանի թեժ գծին  հուլիսին  3113 հեռախոսազանգ է ստացվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է 3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկավության վերաբերյալ խորհրդատվություն:

Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 396 հեռախոսազանգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---