Յանա Եգորյանը սուսերամարտի ԵԱ-ում մտել է մրցաշարի հիմնական փուլ

Յանա Եգորյանը սուսերամարտի ԵԱ-ում մտել է մրցաշարի հիմնական փուլ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը մտել է մրցաշարի հիմնական փուլ` որակավորման փուլի 5 հանդիպումներից հաղթելով չորսում:

2010-2012 թ. Եգորյանը զգալի հաջողությունների է հասել պատանիների տարիքային խմբում: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում նա թիմային և անհատական պայքարում և Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

2012 թվականին Եգորյանը նվաճել է Ռուսաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը և հրավիրվել երկրի ազգային հավաքական: 2013-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ Կազանի Ունիվերսիադայում` բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---