Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

PanARMENIAN.Net - Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր:

2013-ի առաջին կիսամյակում տարեկան ծրագրով նախատեսված 1194 մուտքերից շուրջ 952-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 49550 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: 48550 քմ թեք տանիքներից 27800-ն արդեն վերանորոգված է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---