Փորձագետ. Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ ակտիվ է

Փորձագետ. Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ ակտիվ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ էլ ակտիվ է: Ի տարբերություն կրակոցների ինտենսիվությանը, հայկական կողմը վիրավորներ կամ զոհեր քիչ է ունենում, այդ է պատճառը, որ նման իրավիճակներում թվում է, թե ադրբեջանական կողմը ակտիվացել է, կարծում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: «Ասել, որ հիմա ադրբեջանցիները առանձնահատուկ ակտիվացել են, սխալ կլինի, այդ իրավիճակը միշտ պահպանվում է: Պարզապես վիրավորների և զոհերի դեպքում են հարցը բարձրացնում, սակայն ակտիվությունն անընդհատ կա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:Վերջին օրերի լարվածության պատճառն, ըստ փորձագետի, այն է, որ հակառակորդը փորձում է ավելի կտրուկ պատասխաններ կորզել հայկական կողմից, որպեսզի դրանք օգտագործի ինչ-ինչ նպատակների համար:

Ավելացնենք, որ այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: Նա շեշտել է, որ հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից, իսկ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---