Ռուբեն Հայրապետյանը մրցավարներին հորդորել է չխաղալ հայկական ֆուտբոլի հեղինակության հետ

Ռուբեն Հայրապետյանը մրցավարներին հորդորել է չխաղալ հայկական ֆուտբոլի հեղինակության հետ

PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 6-ին հանդիպել է ՀՖՖ մրցավարական կազմի հետ:

Նա մրցավարական կազմին հանգամանորեն ներկայացրել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Այն կապված էր հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) և Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության և խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքների հետ:

Հայրապետյանը խստորեն դատապարտել է մրցավարների կողմից նման վարքագծի դրսևորումը՝ նշելով, որ դրանք երբեք չեն կարող մնալ չբացահայտված և անպատժելի:

ՀՖՖ նախագահը հորդորել է չխաղալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի հեղինակության հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---