ԱՄՆ դեսպանն Ուջան գյուղում օգնում էր Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը

ԱՄՆ դեսպանն Ուջան գյուղում օգնում էր  Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Լիբի Հեֆերնը և դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության ներկայացուցիչները միացան Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը:

Երկար տարիներ Ալեքսանյանների տասներկու անձից բաղկացած ընտանիքն ապրել է մի փոքր տան մեջ: Տարիներ շարունակ նրանք խնայողություններ են կուտակել, որպեսզի ընտանիքի համար տուն կառուցի, որով էլ անցած տարի սկսվել է տան շինարարությունը, սակայն խնայողությունները բավական չէին շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

« Այսօր ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության խումբը խանդավառությամբ միացավ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյանների ընտանիքին: Ուրախալի էր ականատես լինել այն լավ գործին, որ Ֆուլեր կենտրոնն անում է կարիքավոր ընտանիքների համար և համեստ ներդրում անել այդ գործի համար:

«Աջակցող ձեռքերը» համայնքին ծառայելու կամավորական խումբ է, որտեղ դեսպանատան հայ և ամերիկացի անդամներ աշխատում են միասին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր»,- ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---