Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմքերի մասին քիչ անց հաղորդագրություն կտարածվի:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է:

PanARMENIAN.Net ը նաև տեղեկություն է ստացել, որ գլխավոր ճարտարապետը պատրաստվում է լքել պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը արձակուրդից հետո այդ պաշտոնին չէր վերադառնա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---