Կրասնոդարում լույս է տեսել համշենահայերեն բարբառով երգերի ձայնասկավառակ

PanARMENIAN.Net - «Առաջին համշենականը» ձայնասկավառակում, որ լույս է տեսել Կրասնոդարում, առաջին անգամ հավաքվել են առավել հայտնի երաժշտական ստեղծագործությունները` կատարված համշենահայերենով , հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ստեղծագործությունները ձայնագրվել են Կրասնոդարի մարզի Տուափսեի շրջանի «Քարավան» երեժշտական խմբի կատարմամբ` գիտական տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնի կազմակերպված աջակցության եւ տեղացի բարեգործների նյութական օգնության շնորհիվ:



«Համշեն» կենտրոնը 2006 թվականին ծրագրում է հետազոտություններ կատարել համշենահայերի բնակության տարածքներում, ստեղծել «Համշենի հանրագիտարան»-ի կառուցվածքը, հրատարակել համշենահայերի խնդիրների հետ կապված գիտական տեղեկագրեր,կազմակերպության ինտերներ-կայք ստեղծել, նախապատրաստել վավերագրական ֆիլմի գաղափար եւ սցենար, համշենական ժողովրդական թատրոն ստեղծել, համահամշենական մշակութային փառատոն կազմակերպել եւ այլն: Կուբանում, Ադիգեայում եւ Աբխազիայում բնակվում են, փորձագետների տվյալների համաձայն, մոր 250 հազար համշենահայ: Նրանք հանդիսանում են Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանի( այժմ գտնվում է Թուրքիա տարածքում) գաղթականները, որոնք XIX դարի կեսերին եւ XX դարի սկզբին ` Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Կուբան: Նրանք խոսում են յուրօրինակ համշենահայկական բարբառով:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---