
Հայաստանը հարուստ է մետաղական և ոչ մետաղական հանածոներով: Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը ժխտում է դիտարկումները, որ մեր երկիրն այս առումով աղքատ է: Ըստ նրա` Հայաստանի տարածքում կան մոլիբդենի, պղնձի, ոսկու, երկաթի հանքավայրեր, որոնց պաշարները գնահատվում են միլիոնավոր դոլարներ:Երկրաբանը նշեց, որ ինքը հետախուզել է յոթ հանքավայր: «Պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է Քաջարանը, որի պաշարները երեք-չորս անգամ հետախուզվել են: Բացի պղնձից և մոլիբդենից, այս հանքավայրերում առկա են հարակից այլ թանկարժեք օգտակար հանածոներ ևս: Հայաստանը երկաթի հանքավայրերով էլ է հարուստ, սակայն դեռևս դրանք չեն շահագործվում: Հայաստանի ընդերքի պաշարների արժեքը չորս տրիլիոն դոլարից ավելի է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Հրաչ Ավագյանը նաև նկատեց, որ մեր պետությունը հանքավայրի շահագործման լիցնեզիա է տալիս ցանկացած մարդու, ով փող ունի և կարող է հետախուզական աշխատանքներ կատարել. «Ժողովրդի ձայնը ոչ ոք չի լսում»: