Մատենադարանի տնօրեն. Փորձում ենք գնել eBay-ում աճուրդի հանված Նարեկացու ձեռագիրը

Մատենադարանի տնօրեն. Փորձում ենք գնել eBay-ում աճուրդի հանված Նարեկացու ձեռագիրը

PanARMENIAN.Net - Մատենադարանում տեղյակ են, որ eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու բացառիկ հայկական ձեռագրերից մեկը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրեն Հրաչ Թամրազյանը և ավելացրեց, որ արդեն կապ է հաստատվել վաճառողի հետ:

«Մենք տվյալներ ենք պահանջել: Փորձում ենք անել հնարավորը ձեռագիրը ձեռք բերելու համար», - ասաց նա` նշելով, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նման դեպքերում կարողանում են գտնել:

Ձեռագրի նախնական արժեքը սահմանված է 30.000 ԱՄՆ դոլար: Աճուրդի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է: Ձեռագիրն այս պահին գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---