Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում մեկնարկել է հաղթանակով

Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում մեկնարկել է հաղթանակով

PanARMENIAN.Net - Տրոմսում (Նորվեգիա) մեկնարկել է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2-րդ համար Լևոն Արոնյանը:

Առաջին շրջանի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) նկատմամբ:

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի են խաղացել Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գարնդայի (Պերու) հետ:

Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել Տրոունգ Սոն Նգուենից (Վիետնամ):

Առաջին շրջանի 2-րդ պարտիաները կկայանան այսօր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---