Մերձմոսկովյան շրջանում մեկնարկել է տանկային բիաթլոնը, որին մասնակցում են նաև Հայաստանի տանկիստները

Մերձմոսկովյան շրջանում մեկնարկել է տանկային բիաթլոնը, որին մասնակցում են նաև Հայաստանի տանկիստները

PanARMENIAN.Net - «Տանկային բիաթլոն» համաբանակային մրցումները մեկնարկել են մերձմոսկովյան Ալաբինոյում: «ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ առաջին անգամ են անցկացվում նման մրցումներ: Չորս օր շարունակ մարտական վարպետությունը կցուցադրեն ՌԴ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ԶՈւ տանկային վաշտերն ու անձնակազմերը»,-ասել է ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Բախինը բացման ժամանակ: Ըստ նրա, «մրցումները նվիրված են պատերազմների պատմության մեջ ամենախոշոր՝ Պրոխորովկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտին»:

Մրցումների վերջին փուլը տեղի կունենա օգոստոսի 17-ին, հաղթողների գլխավոր մրցանակը կլինի «Նիվա» ավտոմեքենան, գրում է «Վզգլյադ» թերթը:

Տանկային բիաթլոնի համար հատուկ կառուցվել են նոր հրաձգարաններ՝ 6100 և 3000 մ երկարությամբ:

Յուրաքանչյուրն ունի խոչընդոտներ՝ արգելապատնեշներ, կամուրջներ, արագընթաց հատվածներ, նշանակետեր: Իսկ հիմնական մասնակից տանկ է ընտրվել Տ-72-ը: Այդ տանկերը կազմում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի զրահատանկային զորքերի հիմքը, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների մասնակիցների համար:

Ըստ մրցումների պայմանների, յուրաքանչյուր տանկ պետք է անցնի 30 կմ՝ 3 շրջան յուրաքանչյուրը 6-10 կմ, ընդ որում յուրաքանչյուր շրջանում նա պետք է ոչնչացնի տարբեր տիպի թիրախներ:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---