Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել

Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն այսօր հայտարարել է, որ տեղի ժամանակով ժամը 16:00 –ից (Երևանի ժամանակով 18:00) հայտարարվում է արտակարգ դրություն, հաղորդում է Agence France-Presse-ը:

Երկրի ղեկավարի բացատրությամբ արտակարգ դրության ռեժիմը գործելու է մեկ ամիս, ամբողջ երկրի տարածքում: Մանսուրի վարչակարգը նշել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է «երկրում կարգ ու կանոն հաստատելու և հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով»: Դրության վերահսկողությունը հանձնարարվել է զինված ուժերին և իրավապահ մարմիններին:

Արտակարգ դրությունը հայտարարվեց երկրի մայրաքաղաք Կահիրեում և այլ քաղաքներում սկսված անկարգությունների ֆոնին, որ սկսվել էին իշխանությունների` հրապարակները նախկին նախագահ Մուահմեդ մուրսիի կողմնակիցներին` բողոքի դուրս եկած իսլամիստներին հրապարակներից ցրելու փորձերի արդյունքում: Անկարգությունների հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալներով, միայն Կահիրեում մոտ 124 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---