Կաննում հաղթած «Ադելի կյանքը» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

Կաննում հաղթած «Ադելի կյանքը» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Կապույտը ամենատաք գույնն է», նույն ինքը՝ «Ադելի կյանքը» ֆիլմի առաջին թրեյլերը, որը այս տարի Կաննի փառատոնում «Ոսկե ազնվամորու ճյուղի» արժանացավ ու կինոդիտումին սկանդալային հեղինակություն ձեռք բերեց: Աբդելատիֆ Քեշիշի ֆիլմում նկարահանվել են Լեա Սեյդուն ու Ադել Էկզարկոպուլոսը:

Երիտասարդ Ադելը, ով երազում է ուսուցչուհի դառնալ, փողոցում պատահաբար հանդիպում է կապույտ մազերով աղջկա, ում սկսում է տեսնել իր երազներում: Շուտով Ադելը հասկանում է, որ սիրահարվել է:

«Օսկարի» համար ֆիլմը չի պայքարի, քանի որ համաշխարհային պրեմիերան կկայանա միայն հոկտեմբերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---