ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:

Ադրբեջանական Apa լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլեխա Հուսեյնովան: Նրա խոսքով այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ստացել են Հակոբի նամակը: «Շատ կարճ, մի քանի տող էր: Բարևել է, գրել, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, քնելու տեղ ունի: Վերջում էլ գրել է «ձեր սիրելի Հակոբ»: Ձեռագիրն իրենն էր: Մենք էլ իրեն գրել էինք, որ լավ ենք ու իրեն ենք սպասում», - ասաց նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---