WikiLeaks-ի իրազեկիչ Մեննինգը դատավճռի է սպասում

WikiLeaks-ի իրազեկիչ Մեննինգը դատավճռի է սպասում

PanARMENIAN.Net - Շարքային Բրեդլի Մեննինգի դատավճիռը կհրապարակվի 2013թ. օգոստոսի 21-ին, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ մեղադրող կողմը հայտնել էր, որ պնդելու է, որպեսզի նրան դատապարտեն 60 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ Մեննինգը կարող է դատապարտվել 90 տարվա ազատազրկման: Պաշտպանը պնդում է 25 տարվա ազատազրկման վրա:

2013թ. հուլիսի 30-ին Մեննինգը մեղավոր ճանաչվեց լրտեսության մեջ: Թշնամու հետ համագործակցության մեղադրանքները հանվեցին: Նա ձերբակալվեց Իրաքում 2010թ. մայիսին: Մեննինգն ինքն է գերադասել տրիբունալը ատենակալների քաղաքացիական դատարանին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---